Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՊՆ. Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որդեգրել է նոր մարտավարություն

ՊՆ. Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որդեգրել է նոր մարտավարություն
06.09.2014 | 12:41

«Աստիճանաբար դուրս գալով օգոստոսի սկզբին սահմանագծում դիվերսիոն գործողությունների անհաջողության պատճառած ցնցումից` Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որդեգրել է նոր մարտավարություն, այս անգամ շեփորահարելով Հայաստանի տնտեսության ծանր վիճակի, ներքաղաքական լարվածության, արտագաղթի և մարդու իրավունքների ոտնահարման մասին,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունում:-Այս սին հայտարարություններին, լրատվամիջոցներից զատ, ներգրավված են նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնական օղակները, և անձամբ Իլհամ Ալիևը»:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հայտարարում է, որ ՀՀ զինված ուժերը վստահ վերահսկում են իրավիճակը շփման գծի ողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: «Իսկ Հայաստանը, որը ողջ աշխարհում հայտնի է իր բացառիկ և հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, աշխարհագրական բազմազանությամբ և հյուրերի հանդեպ ջերմ ու բարեհամբույր վերաբերմունքով, միանգամայն անվտանգ երկիր է, ուր տիրում է օրենքի գերակայությունը, իսկ մարդու իրավունքները և ազատությունները համարվում են բարձրագույն արժեք»:

Դիտվել է՝ 700

Մեկնաբանություններ