Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Քերրին կոչ է արել Սարգսյանին և Ալիևին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Քերրին կոչ է արել Սարգսյանին և Ալիևին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
06.09.2014 | 12:46

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել Նյուպորտում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման վերաբերյալ: Հաղորդագրության համաձայն, պետքարտուղար Քերին խոր մտահոգություն է հայտնել շփման գծում վերջին շրջանում տեղի ունեցած բախումների կապակցությամբ և հորդորել է նախագահներին խստորեն հետևել հրադադարի ռեժիմի կատարմանը, հավելյալ քայլեր ձեռնարկել իրենց երկրների հանրությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ:
Պետքարտուղար Քերին կոչ է արել նախագահներին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որ պատրաստակամ են օգնել կողմերին խաղաղ և երկարաժամկետ կարգավորման հասնելու հարցում: Նա ողջունել է նախագահներին՝ կարգավորման առանցքային հարցերի շուրջ իրենց երկխոսությունը շարունակելու պատրաստակամության համար:
Քերին կողմերին կոչ է արել բանակցությունները շարունակել նույն ձևաչափով՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ինչպես առաջարկել է ԵԱՀԿ-ի շվեյցարական նախագահությունը:
«Շարունակական բանակցությունները անհրաժեշտ են, որ կողմերի միջև վստահությունն ամրանա և թափ հաղորդվի գործընթացին, որը կհանգեցնի այն խաղաղությանը, որին արժանի են տարածաշրջանի ժողովուրդները»,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ