Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ալիևը ՆԱՏՕ-ից վերադարձավ ձեռնունայն. Ազադլըգ

Ալիևը ՆԱՏՕ-ից վերադարձավ ձեռնունայն. Ազադլըգ
06.09.2014 | 13:28

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումներն ու ելույթները որևէ նորություն չպարունակեցին: Ալիևը կրկնեց Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության, Աֆղանստանի բանակին պաշտպանական նպատակով մի քանի միլիոն եվրո փոխանցելու, Բաքու-Թբիլիսի-Կարս կառուցվող երկաթուղին և Բաքվում կառուցված ծովային նավահանգիստն Աֆղանստանից ՆԱՏՕ-ի բեռները փոխադրելու «հնարավոր ձեռնտու միջանցք» լինելու մասին հայտարարությունները: Ալիևն անդրադարձավ ղարաբաղյան խնդրին և նշեց, որ քանի որ ՆԱՏՕ-ն դեմ է սահմանների ռազմական ուժով փոփոխությանը, պետք է հակամարտության մեջ պաշտպանի Ադրբեջանի «արդարացի» դիրքորոշումը:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ալիևի ելույթին և սարկազմով հարցնելով, թե «ՆԱՏՕ-ին ևս խավիար տրվո՞ւմ է», ադրբեջանական «Ազադլըգ» թերթը գրում է, որ Աֆղանստանի հետ կապված` Ալիևի փաստարկներին երկու օր առաջ պատասխանել է Freedom House-ի տնօրեն Դևիդ Կրամերը՝ չարաշահելով Աֆղանստանի հետ կապված զրույցները, Ալիևը նպատակ ունի շեղելու ԱՄՆ-ի ուշադրությունը մարդու իրավունքների նման կարևոր հարցերից:
«Ավելին` դա միայն Դևիդ Կրամերի կարծիքը չէ: Արևմուտքում գնալով ավելի շատ մարդիկ են սկսում նկատել, որ Ալիևի բանագնացները Եվրոպայում և Ամերիկայում խավիար բաժանելու հետ մեկտեղ` Աֆղանստանի և համանման նախագծերում նրա կառավարության մասնակցության շարժառիթների միջև առանձնապես լուրջ տարբերություն չեն դնում: Այսինքն` արդեն հօդս են ցնդել աֆղանական (մի քանի տարի առաջ էլ՝ Իրաքի) արշավի նման գործողություններում Ադրբեջանի մասնակցության Ալիևի սեփական նախաձեռնությունը կամ դաշնակիցների ռազմական հնարավորություններն ուժեղացնելու նպատակով արված քայլ լինելու մասին համոզմունքները:
Ինչ վերաբերում է Ղարաբաղին, Իլհամ Ալիևի կառավարման ձևը Ադրբեջանի համար լուրջ ցայտնոտի իրավիճակ է ստեղծել: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը մեկ անգամ ևս փաստեց այդ ծանր դրությունը: Հարցն այն է, որ նման հանդիպումները (նաև՝ մեկ ամիս առաջ Սոչիում տեղի ունեցածը) ծառայում են Իլհամ Ալիևի «անհրաժեշտ» հռետորաբանությունը մեկընդմիշտ մոռանալուն, քանի որ տարածաշրջանում շահեր ունեցող հզոր ուժեր Ռուսաստանը, Եվրոպան և ԱՄՆ-ը դեմ են ռազմական գործողությունների վերսկսմանը: Իլհամ Ալիևի բարձրաձայնած հավասարակշիռ քաղաքականությունը իրավիճակն իր շահերի տեսակետից մեկնաբանելուց բացի, այլ բան չէ, փաստորեն հավասարակշիռ քաղաքականություն չկա: Նրանից պահանջվածը հանգիստ նստելն է, ինչն էլ նա անում է»,- գրում է թերթը:
«Ազադլըգ»-ն անդրադառնում է մեկ հանգամանքի ևս. Ալիևի վարած բռնապետական ներքին քաղաքականությունը միջազգային հանրությանը համոզել է, որ Ղարաբաղի` Ադրբեջանին միացնելու դեպքում այնտեղի բնակչությանը ևս նույն վտանգն է սպասում, քանի որ այդ քաղաքականությամբ Ալիևը ցանկանում է հայերին վռնդել Ղարաբաղից և Ադրբեջանին միացնել դատարկ տարածքներ: Այսինքն, ներկա փուլում Ալիևն այլևս չի կարողանալու «անհրաժեշտ» հռետորաբանությունն օգտագործել անգամ ներքին լսարանի համար: Հնարավոր է, որ նախագահական աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի լրատվական ցանցը ՆԱՏՕ-ում և Քերիի հետևում Իլհամ Ալիևի ինքնագոհ պահվածքը ևս մեկ ամիս շարունակի գովաբանել: Բայց իրական արդյունքները սրանից են կազմված»,- ամփոփում է «Ազադլըգ»-ը և ընդգծում, որ բոլոր այդ փաստերը վկայում են, որ Ալիևը ՆԱՏՕ-ից վերադարձավ ձեռնունայն:

Աղբյուրը` tert.am

Դիտվել է՝ 547

Մեկնաբանություններ