Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Ահմեթ Դավութօղլուի գլխավորությամբ կառավարության նոր կազմը, քվեարկությանը մասնակցել է 439 պատգամավոր, կողմ է քվեարկել 306 պատգամավոր, դեմ՝ 133։
Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն ելույթ էր ունեցել նախարարների կաբինետի նոր ծրագրով և խնդրել խորհրդարանին քվեարկել կառավարության օգտին։ Հաջորդ օրերի ընթացքում պատգամավորները քննարկել են այդ հարցը։ Ընդդիմադիր կուսակցությունները քննադատել են ծրագրի որոշ կետեր, որոնք վերաբերում են քրդական հարցի կարգավորմանը, արտաքին քաղաքական գործունեությանը և կաշառակերության խնդրին։ Նրանք հայտարարել են, որ չեն քվեարկի ծրագրի օգտին։