ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման որոշել է հետաձգել ներգաղթային բարեփոխումների ընդունումը մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրությունները: Հունիսին Օբաման խոստացել էր մոտակա ժամանակում ընդունել օրինագիծը, որը 11 մլն անօրինական ներգաղթյալների հնարավորություն կտա ստանալու ամերիկյան քաղաքացիություն: Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ նախագահը չի ցանկանում քաղաքականացնել հարցը: Օբամայի կարծիքով՝ դա կխանգարի հետագայում համապարփակ բարեփոխումներ ընդունելուն:
Ներգաղթային բարեփոխումների մասին օրինագիծը հավանության է արժանացել 2013-ի հունիսին, սակայն մինչ այժմ այն չի ընդունվել Ներկայացուցիչների պալատի կողմից: