Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մարգվելաշվիլի. «Մենք ՆԱՏՕ-ին չենք համարում որպես մեր տարածքային խնդիրների լուծման միջոց»

Մարգվելաշվիլի. «Մենք ՆԱՏՕ-ին չենք համարում որպես մեր տարածքային խնդիրների լուծման միջոց»
07.09.2014 | 12:59

Վրաստանի նախագաh Գեորգի Մարգվելաշվիլին տրամաբանություն չի տեսնում այն բանում, որ Վրաստանին առաջարկված ՆԱՏՕ-ի հետ ուժեղացված համագործակցության փաթեթը պետք է գրգռի Ռուսաստանին: Վրաստանի նախագահն ՈՒելսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ընդգծել է, թե Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելու քայլերը չեն ենթադրում որևէ ագրեսիվ ռեժիմ կամ առճակատում Ռուսաստանի հետ:

«Ավելին, նույնիսկ այն մասը, որը կապված է գրավյալ տարածքների հետ, ընդգծում է Վրաստանի իշխանությունների խաղաղասեր քաղաքականությունը: Մենք ՆԱՏՕ-ին չենք համարում որպես մեր տարածքային խնդիրների լուծման միջոց: Այդ համատեքստում մենք ելքը պարզ տեսնում ենք ոչ թե ռազմական առճակատման կամ որևէ այլ ռազմական ակտիվության մեջ, այլ իրականացվող ժողովրդավարական գործընթացների, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամագրմանը ձգտող Վրաստանի միացյալ քաղաքական տարածքում աբխազների և օսեթների ինտեգրման մեջ»,- ասել է Գեորգի Մարգվելաշվիլին: Վերջինս նշել է, թե Վրաստանն ագրեսիվ քաղաքականություն չի վարում իր հարևանների հետ:

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ