Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտարարել է, որ իրավապահների համատարած ստուգումների ժամանակ ձերբակալվել է 23 անձ՝ նրանք կասկածվում են «Իսլամական պետության» հետ կապերի մեջ, առգրավվել են զենքեր և ռազմամթերք:
Լույս է տեսել «Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գիրքը։ Այն հրատարակվել է «Արմսես» գիտակրթական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից «Մերօրյա հերոսը» ծրագրի շրջանակներում։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստացել է կրկնապատկել ամերիկյան ջանքերը «Իսլամական պետություն» խմբավորմանը վերացնելու և Սիրիայի պատերազմին վերջ դնելու համար:
Փարիզում ահաբեկչությունների շարքի հետևանքով մոտ 150 մարդ է զոհվել: Հրաձգության մասին առաջին տվյալները ստացվել են Stade de France մարզադաշտից, որտեղ ընկերական ֆուտբոլային հանդիպում էր ընթանում Ֆրանսիայի և Գերմանիայի միջև:
Ֆրանսիական ոստիկանության տվյալներով՝ Փարիզի հարձակումներն իրականացրած ահաբեկիչներից առնվազն չորսը սպանվել են, երեքը՝ «Բատակլան» համերգասրահում, և ևս մեկը, ով իրեն պայթեցրել է Ստադ դը Ֆրանս մարզադաշտի մոտ։
Դեպքը բոլորովին թարմ է: Ինչպես հայտնի դարձավ այսօր, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Հորմուզի նեղուցում որսացել է ամերիկյան «Remus 600» ստորջրյա դրոնը։ Ամենայն հավանականությամբ, սարքի գրավումը կատարվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառմամբ, որոնք ճնշել կամ անջատել են ամերիկյան օպերատորի կապը ստորջրյա դրոնի հետ...