Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը Վրաստանում է

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը Վրաստանում է
07.09.2014 | 20:51

Վրաստան է ժամանել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը: Նա հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ:
Երկու նախարարները կլինեն Կրծանիսի ազգային ուսումնական կենտրոնում, որտեղ կհանդիպեն վրացի զինվորականների և ամերիկացի ծովային հետևակայինների հետ: Facebook-ում ամերիկյան դեսպանատան պաշտոնական էջում տեղադրված տեղեկության համաձայն՝ Հեյգելը ցանկանում է շնորհակալություն հայտնել վրաց ժողովրդին վերջին տասնամյակում Իրաքում և Աֆղանստանում առաքելությունների մեջ ունեցած ներդրման համար:

Դիտվել է՝ 524

Մեկնաբանություններ