Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լոնդոնը Շոտլանդիային այլընտրանք է առաջարկում

Լոնդոնը Շոտլանդիային այլընտրանք է առաջարկում
07.09.2014 | 20:57

Մեծ Բրիտանիայից առանձնանալու կողմ շոտլանդացիների թիվը առաջին անգամ հասել է 51 տոկոսի: Եթե Շոտլանդիայի բնակիչների մեծամասնությունը սեպտեմբերի 18-ին պատասխանի «այո»՝ «Կարծո՞ւմ եք, որ Շոտլանդիան պետք է լինի անկախ երկիր» հարցին, 2016 թվականի մարտի 24-ին Շոտլանդիան դուրս կգա Միացյալ Թագավորության կազմից: Մեծ Բրիտանիայի իշխանությունները պնդում են, որ Շոտլանդիայի անկախացումը օգուտ չի բերի ոչ այս, ոչ այն կողմին:
YouGov ծառայության և Sunday Times թերթի անցկացրած հարցման արդյունքներով՝ անկախության օգտին մտադիր է քվեարկելու Շոտլանդիայի բնակիչների 51 տոկոսը, դեմ՝ 49 տոկոսը: Հարցման արդյունքները վկայում են, որ Շոտլանդիայի անկախացման կողմնակիցների թիվը մեծանում է: Մեկ ամիս առաջ, նույն հարցման տվյալներով, շրջանի անկախության օգտին էր հանդես գալիս միայն հարցվածների 39 տոկոսը: Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնն առաջարկել է Շոտլանդիային մեծ ինքնավարություն տրամադրել, եթե հանրաքվեի արդյունքներով մնա Միացյալ Թագավորության կազմում: Նախարարը խոստացել է կոնկրետ ծրագիր ներկայացնել, որը կապահովի Շոտլանդիայի նոր լիազորությունները:
«Առաջիկա մի քանի օրերին դուք կտեսնեք գործողությունների ծրագիրը, որն ավելի շատ լիազորություններ է տրամադրում Շոտլանդիային»,- ասել է Օսբորնը: Փոփոխությունները կլինեն հարկատվության և սոցիալական ապահովության ոլորտում: Ավելի վաղ Օսբորնը հանդես էր եկել Մեծ Բրիտանիայից առանձնանալու դեպքում որպես Շոտլանդիայի ազգային արժույթ ֆունտ սթեռլինգի պահպանման դեմ: Նախարարությունում նշել են, որ Միացյալ Թագավորության կազմից դուրս գալով՝ Շոտլանդիայից կհեռանան ֆինանսական ընկերությունները:
Շոտլանդիայի անկախության հանրաքվեն կայանալու է սեպտեմբերի 18-ին:
Շոտլանդիայում անկախության հարցով կայանալիք հանրաքվեի արդյունքները դժվար կանխատեսելի են, իսկ քվեարկության արդյունքները հսկայական նշանակություն կունենան ողջ Եվրոպայի համար: Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդտը:

Դիտվել է՝ 570

Մեկնաբանություններ