Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պատժամիջոցների շարունակվելու դեպքում ՌԴ-ն կփակի իր օդային տարածքը

Պատժամիջոցների շարունակվելու դեպքում ՌԴ-ն կփակի իր օդային տարածքը
08.09.2014 | 14:43

«Եթե Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեն՝ կապված էներգետիկայի հետ, հետագա սահմանափակումներ մեր ֆինանսական հատվածի համար, մենք անհամաչափ պատասխան կտանք»,- ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նա նշել է, որ խոսքը արևմտյան ավիաընկերությունների համար Ռուսաստանի օդային տարածքի փակման մասին է: «Եթե արևմտյան ավիաընկերությունները թռչեն Ռուսաստանի օդային տարածքից դուրս, դա կարող է հանգեցնել շատ ընկերությունների սնանկացման»,-ասել է Մեդվեդևը:

Անդրադառնալով արտասահմանյան մթերքի մատակարարման արգելքին՝ ՌԴ վարչապետը հարց է հնչեցրել, թե «ինչու տաք շրջաններ ունեցող հսկայական երկրում» պետք է «անընդհատ արտասահմանյան միրգ օգտագործեն» և օրինակ է բերել Լեհաստանին, որին հաջողվել է «բավականին արդյունավետ այգեգործություն» ստեղծել:

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ