Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ չնայած ՈՒկրաինայի հակամարտությանը, Եվրամիությունը և Ռուսաստանը կարող են խուսափել միմյանցից հեռանալուց: Այդ մասին Մերկելը հայտարարել է գերմանական «Sati» հեռուստաալիքով: «Ռուսաստանը ցանկացած ժամանակ կարող է կրկին լավ գործընկեր դառնալ»,-ասել է Մերկելը: «Դուռը բաց է մնում բանակցությունների համար»,-ընդգծել է նա: Կանցլերն ասել է, թե մտադիր է այսուհետ ևս պահպանել կապը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մերկելի խոսքով՝ երկխոսությունն անպայման անհրաժեշտ է պահպանել: