Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մայրաքաղաքի հարմարավետ նստարանները

Մայրաքաղաքի հարմարավետ նստարանները
09.09.2014 | 15:40

Մայրաքաղաքը ոչ միայն աչքի է ընկնում ցայտաղբյուրների առատությամբ, այլև հարմարավետ նստարաններով: Մեր քաղաքացիները չեն կարող դժգոհել, թե նստելու համար մի հարմար անկյուն կամ նստարան չկա: Ինչ վերաբերում է պաշտոնական տվյալներին, Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ, այսօրվա դրությամբ, մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղադրվել է թվով 500 «Երևան» ձուլվածքով նստարան: Զուգահեռաբար վերանորոգվել է նախորդ տարիներին տեղադրված «Երևան» ձուլվածքով թվով 640 նստարան:

Բացի այս աշխատանքներից, ձեռք է բերվել 450 հասարակ նստարան: Սեպտեմբերի 8-ի դրությամբ` դրանցից 250-ը տրամադրվել են վարչական շրջաններին: Աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 1-ին:

Դիտվել է՝ 417

Մեկնաբանություններ