ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ ասել է. «Բանակցություններն ընթանում են բնականոն հունով, և կարծում եմ, շատ շուտով կոնկրետ արդյունքներ կլինեն։ Իսկ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ եղել են ամենաբարձր մակարդակով թե Հայաստանի, թե Ռուսաստանի կողմից, և հստակ ասվել է, որ խոսքն այն մասին չէ, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական միությանը Ղարաբաղի հետ միասին, և այստեղ այդ հարցը չի կարող խոչընդոտ լինել մեր անդամակցությանը»,- ասաց նախարարը։
Միևնույն ժամանակ Հայաստանի արտգործնախարարը հիշեցրեց 2013-ի նոյեմբերին Վիլնյուսում կայացած Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որտեղ «Հայաստանն ու Եվրամիությունը հրապարակեցին համատեղ հայտարարություն, որում ասված է մեր երկուստեք ձգտման մասին՝ շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում»: