Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մեծ Բրիտանիան ընդդեմ «Իսլամական պետության»

Մեծ Բրիտանիան ընդդեմ «Իսլամական պետության»
09.09.2014 | 16:50

Մեծ Բրիտանիան կարող է միանալ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի արշավին՝ գրել է The Times-ը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրը: Այդ որոշումը բրիտանական իշխանությունները կարող են կայացնել հոկտեմբերին: Ըստ աղբյուրի՝ կառավարությունը դիտարկում է ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ բրիտանական բանակը չի մասնակցի Իրաքում ռազմական գործողության:
Խմբավորումը գործում է Սիրիայում և Իրաքում և արդեն զգալի տարածքներ է գրավել։ «Իսլամական պետությունը» նաև սպառնացել էր «արյան մեջ թաղել ԱՄՆ-ն»։

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ