ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նոյեմբերին կայցելի Չինաստան։ Օբամայի այցի նախապատրաստման նպատակով այս օրերին Չինաստանում է Ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տան գլխավոր խորհրդական Սյուզն Ռայսը։ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին այս շաբաթ կլինի Սաուդյան Արաբիայում ու Հորդանանում՝ տարածաշրջանի առաջնորդների հետ քննարկելու Իսլամական պետության գրոհայինների սպառնալիքներին դիմակայելու հարցերը։