Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի փոխանցմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կլինի Ֆրանսիայում: Ջոն Հեֆեռնի խոսքով՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ողջունում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՈՒելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, «որտեղ նա ազդեցիկ և արդյունավետ ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը»: «ՈՒելսում նախագահներ Սարգսյանի ու Ալիևի հետ ԱՄՆ-ի պետքարտուղար Քերիի հանդիպման նպատակը հակամարտության լուծման ուղղությամբ ջանքեր ձեռնարկելն էր»,- ասել է Ջոն Հեֆեռնը՝ ընդգծելով, áñ այս խնդրում ՆԱՏՕ-ն առաջնորդող դերակատարում չունի, առաջնորդող դերակատարությունը պատկանում է ԵԱՀԿ-ին: ՆԱՏՕ-ն սատարում է ԵԱՀԿ-ին, ընթացող գործընթացը և այն սկզբունքները, որոնք միտված են այս հակամարտության խաղաղ կարգավորմանը: