Վրաստանը մտադիր է Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնել բացառապես խաղաղ ճանապարհով, հայտարարել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։ «Մենք մտադիր չենք վերադարձնել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներն ուժով, մենք մտադիր ենք խաղաղ գործընթացով միավորել Վրաստանը»,- ասել է նախագահը։