Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մոսկվան և Թեհրանը կփորձեն պայմանավորվել իրանական նավթի և ռուսական հացահատիկի փոխանակման մասին

Մոսկվան և Թեհրանը կփորձեն պայմանավորվել իրանական նավթի և ռուսական հացահատիկի փոխանակման մասին
10.09.2014 | 16:23

Ռուսաստանն ու Իրանը կարող են ռուսական հացահատիկի մատակարարումներ կազմակերպել իրանական նավթի դիմաց: ՌԴ միացյալ հացահատիկային ընկերությունը հաղորդել է, որ ներկա պահին մշակվում են Իրանի հետ հնարավոր ապրանքաշրջանառության տարբեր եղանակներ: Մասնավորապես՝ հացահատիկային արտադրանքը կարող է մատակարարվել փոխանակման սկզբունքով, այդ թվում` նավթի հետ:
«Օրինակ՝ ՄՀԸ-ն կարող է Իրանին 1-2 մլն տոննա հացահատիկային արտադրանք մատակարարել` ցորեն, եգիպտացորեն, արևածաղիկ»,- ասել են ընկերությունից` տեղեկացնելով, որ Իրանի հացահատիկի շուկայի ծավալը կազմում է 5-7 մլն տոննա:

Դիտվել է՝ 605

Մեկնաբանություններ