Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

The New York Times-ը՝ Բաքվի տեղեկատվական պատերազմի մեթոդների մասին

The New York Times-ը՝ Բաքվի տեղեկատվական պատերազմի մեթոդների մասին
10.09.2014 | 16:24

The New York Times-ը ԱՄՆ-ում տեղակայված «ուղեղային» կենտրոններում նավթային փողերով ազդեցություն գնելու շուրջ Ադրբեջանի կառավարության ջանքերի մասին ինֆոգրաֆիկ հոդված է հրապարակել: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի կողմից ադրբեջաներեն թարգմանված նյութում ցուցադրվել է Ադրբեջանի կառավարության լոբբիստական գործունեությունը ներկայացնող 13 փաստաթուղթ: Ստորագրված պայմանագրերում հաստատվում է, որ լոբբիստական ընկերությունը Ադրբեջանի կարևորությունը ԱՄՆ-ի համար մեծացնելու նպատակով վճարովի ծառայություններ է մատուցում: Վաշինգտոնում գտնվող DCI Group և Podesta Group լոբբիստական ընկերությունների հետ պայմանագրերն ստորագրել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը:
«Արտասահմանցի ներկայացուցիչ» (Foreign Principal) խորագրի տակ, DCI Group-ի հետ դեսպան Սուլեյմանովի ստորագրած պայմանագրում լոբբիստական ընկերությունը ստանձնում է Ադրբեջանի դեսպանատան համար հասարակական կապերի և մամուլի ռազմավարության վրա աշխատելու, այդ թվում` ԱՄՆ-ի մամուլում շփումներ ստեղծելու և հաճախորդի համար կարևոր հարցերի մասին ԱՄՆ-ի մամուլում հոդվածներ հրապարակելուն օգնելու պատասխանատվությունը: Ընկերությունը խոստանում է ԱՄՆ-ի «ուղեղային» կենտրոնների և քաղաքական կարծիքի առաջնորդների հետ ստեղծվելիք հարաբերություններում լուսաբանել ԱՄՆ-ի համար Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը և պաշտոնական Բաքվի կողմից կարևորվող հարցերը: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը ներկայացված գրանցման փաստաթղթում DCI Group-ը հայտնում է, որ իր լոբբիստական գործունեության մեջ ընդգծելու է էներգետիկայի և անվտանգության բնագավառներում ԱՄՆ-ի համար Ադրբեջանի կարևորությունը:
Ամերիկյան թերթն ուշադրություն է հրավիրում ազդեցություն գնելու շուրջ «ուղեղային» կենտրոնների հետ առևտրի մեջ մտած Atlantik Council վերլուծական կենտրոնի գործունեության վրա, որի առաջատար դոնորների թվում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR):
Թերթը նշում է, որ Վաշինգտոնում գործող մի քանի վերլուծական կենտրոններ վերջին տարիներին միջոցառումներ են կազմակերպել, որոնք կենտրոնացած էին ադրբեջանցի լոբբիստների կողմից որոշ թեմաներ առաջ տանելու վրա: Դրանց թվում է Atlantic Council-ի կազմակերպած միջոցառումը, որի ընթացքում կարևորվել են «Ադրբեջանի համաձայնեցված ջանքերը` որպես ՆԱՏՕ-ի գործընկեր իր նշանակությունը ցույց տալու նպատակով»: Միջոցառման մասնակիցներից Բրենդա Շեֆերը, այդ թվում` պետքարտուղարի օգնական Էրիկ Ռուբինն ու Atlantic Council-ի նախագահ Ֆրեդերիկ Քեմփեյը ընդգծել են Կովկասում Եվրատլանտյան ռազմական դաշինքի համար Ադրբեջանի կարևորությունը:
Ինֆոգրաֆիկ հոդվածում տեղ է գտել նաև դեսպան Էլին Սուլեյմանովի` Podesta խմբի ղեկավար Էնթոնի Պոդեստայի հետ ստորագրած համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից: Այդ համաձայնագրով նա պետք է քարոզի Ադրբեջանի դիրքորոշումը բազմաթիվ հարցերի շուրջ, որի համար Բաքուն ամսական 50 հազար դոլար է փոխանցելու նրա ընկերությանը և փակելու է բոլոր լրացուցիչ ծախսերը:

Դիտվել է՝ 682

Մեկնաբանություններ