Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Միջազգային կոալիցիան կկարողանա չեզոքացնել «Իսլամական պետությանը»

Միջազգային կոալիցիան կկարողանա չեզոքացնել «Իսլամական պետությանը»
11.09.2014 | 12:06

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ հնարավոր է համարում միջազգային կոալիցիայի հաղթանակը սունի գրոհայինների «Իսլամական պետություն» խմբավորման նկատմամբ` հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք գիտենք, որ ի վերջո մեր միջազգային կոալիցիան կկարողանա ոչնչացնել սպառնալիքն Իրաքում, տարածաշրջանում և աշխարհում»,- նշել է Քերին:
Նա ընդգծել է, որ Իրաքի բանակը «կվերաձևվի և կնախապատրաստվի մի շարք ուղղություններով` ոչ միայն ԱՄՆ-ի, այլև մյուս երկրների աջակցությամբ»:

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ