Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԵՄ դեսպանները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ չեն համաձայնել

ԵՄ դեսպանները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ չեն համաձայնել
11.09.2014 | 12:08

ԵՄ դեսպանները չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի ընդունման վերաբերյալ և քննարկումները կշարունակեն: Պատժամիջոցային միջոցառումների մանրամասները կարող են ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվել արդեն ուրբաթ օրը, որից հետո ուժի մեջ կմտնեն: Պատժամիջոցներ ընդունելը պնդել է Գերմանիան, սակայն որոշ երկրներ դեմ են, քանի դեռ ՈՒկրաինայում հրադադար է:

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ