Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իվանիշվիլին քննադատել է Մարգվելաշվիլուն

Իվանիշվիլին քննադատել է Մարգվելաշվիլուն
11.09.2014 | 16:31

Վրաստանի նախկին վարչապետ և «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի կառավարությանը դիտում է մրցակից և ցանկանում խանգարել գործադիրի աշխատանքին: Իվանիշվիլին «Կվիրիս պալիտրա» թերթի հետ հարցազրույցում պատմել է, որ 2013-ի նոյեմբերին Մարգվելաշվիլիի երդմնակալությունից հետո նրանք տարաձայնություններ են ունեցել և երկար քննարկել նախագահի դիրքորոշումը և կառավարության հետ մրցակցելու ցանկությունը:
Նախկին վարչապետն անհանգստություն է հայտնել, որ անհնար է չնկատել նախագահի վերաբերմունքը կառավարության նկատմամբ, և նրա դիրքորոշումը կարող է վնաս հասցնել երկրին, իսկ այդ ամենն առաջինը պետք է գիտակցի ինքը` նախագահը:

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ