Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՈՒորլիքը մեկնաբանել է Քերի-Սարգսյան-Ալիև հանդիպումն ՈՒելսում և խոսել առաջիկա անելիքի մասին

ՈՒորլիքը մեկնաբանել է Քերի-Սարգսյան-Ալիև հանդիպումն ՈՒելսում և խոսել առաջիկա անելիքի մասին
11.09.2014 | 16:33

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքն ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում մեկնաբանել է ՈՒելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած Քերի - Սարգսյան - Ալիև հանդիպումը և մանրամասնել առաջիկա անելիքները:
ՈՒելսի եռակողմ հանդիպմանն անդրադառնալով՝ դիվանագետն ասել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Քերին արդյունավետ քննարկումներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, որպեսզի ավելի լավ հասկանա և խրախուսի կողմերին՝ խաղաղության ապահովման միջոցների ընդունման հարցում:
Ըստ ՈՒորլիքի՝ պետքարտուղարը կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը, նվազեցնել լարվածությունը շփման գրծում: Երկու նախագահներն էլ վերստին հաստատել են հակամարտությունը խաղաղ եղանակով լուծելու իրենց հանձնառությունը:
«Առաջիկա ամիսներին մենք շատ աշխատանք ունենք անելու մեր ընդհանուր նպատակին՝ տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղության հաստատման հասնելու համար»,- ասել է ՈՒորլիքը: Նա նաև հավելել է, որ Քերիի հետ հանդիպումն օգնել է հասկանալ, թե ինչի վրա է հարկավոր կենտրոնացնել ջանքերը:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ