Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում սեպտեմբերի 11-ին մեկնարկել է Շանհայյան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցում են Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և ՈՒզբեկստանի նախագահները: Ռուսաստանը, որը Արևմուտքի պատժամիջոցների թիրախում է հայտնվել ուկրաինական ճգնաժամում իր դերակատարության համար, վերջին շրջանում մեծ ուշադրություն է հատկացնում Ասիայի հետ հարաբերությունների բարելավմանը: Դուշանբեում են նաև Իրանի և Մոնղոլիայի ղեկավարները: Իրանն ու Մոնղոլիան Շանհայյան կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն՝ ինչպես Պակիստանը, Հնդկաստանն ու Աֆղանստանը: