Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հորդանանն աջակցում է «Իսլամական պետության» դեմ պայքարին

Հորդանանն աջակցում է «Իսլամական պետության» դեմ պայքարին
11.09.2014 | 16:35

Հորդանանն աջակցում է ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը դիմակայելուն ուղղված միջազգային ջանքերին՝ Ամանում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է թագավոր Աբդալլա 2-րդը:
«Հորդանանն աջակցում է ահաբեկչության դեմ պայքարի և ծայրահեղականության տարածմանը դիմակայելուն ուղղված տարածաշրջանային և միջազգային ջանքերին՝ գիտակցելով, որ ահաբեկչական ու ծայրահեղական խմբավորումներն ուղղակի վտանգ են Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի անվտանգությանն ու կայունությանը»,- երկկողմ հանդիպման արդյունքներով Աբդալլա թագավորի խոսքը իր հայտարարության մեջ մեջբերում է թագավորական վարչակազմը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ահաբեկչության, Իրաքում և Սիրիայում գործող և ամբողջ տարածաշրջանի երկրներին սպառնացող «Իսլամական պետության» դեմ պայքարի կոալիցիա ստեղծելու նպատակով այցելում է Մերձավոր Արևելքի երկրներ:

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ