Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

The New York Times-ն անդրադարձել է ԼՂ-ին՝ ԱՄՆ - Ռուսաստան նոր հարաբերությունների համատեքստում

The New York Times-ն անդրադարձել է ԼՂ-ին՝ ԱՄՆ - Ռուսաստան նոր հարաբերությունների համատեքստում
11.09.2014 | 16:40

«Ռուսաստանի հաջորդ հողազավթումը» վերնագրով հոդվածով The New York Times-ը գրում է, որ «ՈՒկրաինան միակ վայրը չէ, որտեղ Ռուսաստանը խնդիրներ է հարուցում»: 1991-ին ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր Մոսկվան կանոնավոր սատարում է «անջատողականներին»: Վերջին նման դեպքը Հարավային Կովկասում էր:
Նշվում է, որ վերջին շաբաթներին Մոսկվան կարծես սրում էր Հայաստանի և Ադրբեջանի բազմամյա հակամարտությունը: Մյուս կողմից էլ խաղաղարար էր ձևանում երկու կողմերի առաջ: Թերթը գրում է 40 զոհի մասին, որ գրանցվել էր օգոստոսի սկզբին հայ - ադրբեջանական սահմանային բախումների ժամանակ: Դա տեղի էր ունեցել Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից առաջ:
Նկատվում է, որ Հարավային Կովկասը գուցե հեռավոր թվա, բայց այնտեղով է անցնում կենսական նշանակության գազատարը, որը բնական գազի հոսք է ապահովում Կենտրոնական Ասիայից Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը: Ըստ աղբյուրի՝ այս անգամ արևմտյան առաջնորդները չեն կարող Մոսկվային թույլ տալ «կլանել» տարածաշրջանի ևս մի մաս, ինչպես եղավ Հարավային Օսիայի և Աբխազիայի դեպքում: Այս տարի էլ՝ Ղրիմի:
Իսկ ԼՂ հակամարտությունը «կենդանի» պահելու ձևեր Ռուսաստանը գտել է. ըստ աղբյուրի՝ 1990-ականներին Հայաստանն ու Ադրբեջանը երեք անգամ մոտ են եղել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, սակայն Ռուսաստանը խոչընդոտել է Հայաստանի մասնակցությանը, այդ թվում՝ Հոկտեմբերի 27-ի միջոցով: Այս «սառեցված հակամարտությունը» Ռուսաստանին թույլ է տալիս մուտք գործել տարածաշրջան՝ ըստ իր հայեցողության: Իսկ ռուսական զորքերի առկայությամբ կողմերից ոչ մեկը չի կարողանում սերտորեն համագործակցել Արևմուտքի հետ:
Վերջին բախումների համատեքստում Պուտինը ցանկանում էր «խաղաղարարներ» տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի միջև, դրան նախորդել էին ճնշումները տարածաշրջանի վրա, որոնց շարքում նշվում է այն, որ Հայաստանի իշխանությունները հրաժեշտ տվեցին ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի ստորագրման հավակնություններին:
Ըստ The New York Times-ի՝ վերսկսվելիք նոր ռազմական գործողությունները Ռուսաստանին թույլ կտային տարածաշրջանն ապակայունացնելու միջոցով խոչընդոտել գազամուղի նախագծի իրականացմանը, որով Եվրոպան հույս ունի թեթևացնել իր կախվածությունը ռուսական վառելիքից: Հոդվածագիրն առաջարկում է, որ Արևմուտքը՝ Վրաստանի պատերազմից դասեր քաղելով, գործի. ըստ այդմ՝ Օբաման պետք է Հայաստանի ու Վրաստանի առաջնորդներին հրավիրի Վաշինգտոն և ցույց տա, որ «ԱՄՆ-ը չի լքել Հարավային Կովկասը»: Դա այդ երկրների առաջնորդներին թույլ կտա դիմակայել Ռուսաստանի ճնշումներին:
Կանխատեսում է արվում, որ հաջորդ շաբաթ մեկնարկող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը կարծես թե լավ առիթ է աջակցության նման մի դրսևորման համար: Դրանից բացի, ըստ աղբյուրի, Արևմուտքին հստակ ռազմավարություն է հարկավոր, որով կկանխվի Մոսկվայի կողմից սահմանային որևէ այլ շրջան զավթելը: Այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղը՝ որքան էլ հեռու, այնուամենայնիվ, Ռուսաստանի համար «իր կորուսյալ կայսրությունը վերստեղծելու հաջորդ ճակատն» է: Իսկ ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասի ինքնիշխանության կորուստը հերթական հարվածը կլինի նախկին ԽՍՀՄ-ի երկրների հետ դաշինքներ կազմելու հնարավորության առումով, հնարավորություն, որն արդեն իսկ նվազել է, գրում է թերթը։

Դիտվել է՝ 469

Մեկնաբանություններ