Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սեպտեմբերի 12-ին Անկարա կժամանի ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին

Սեպտեմբերի 12-ին Անկարա կժամանի ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին
12.09.2014 | 13:54

Թուրքիան չի ստորագրել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ Վաշինգտոնի կողմից ստեղծվող կոալիցիայի վերջնական հռչակագիրը, որն ընդունվել է հինգշաբթի օրը սաուդյան Ջիդա քաղաքում՝ տարածաշրջանի երկրների և ԱՄՆ-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպումների արդյունքներով: Համատեղ խորհրդակցություններին մասնակցել են Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Լիբանանի, Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրների, Թուրքիայի և ԱՄՆ-ի ԱԳՆ ղեկավարները:
Հռչակագրում նշվում է կոալիցիայի բոլոր անդամների պատրաստակամությունը՝ միասին դիմակայելու ահաբեկչական ակտիվության, այդ թվում՝ «Իսլամական պետության» գործունեության դեմ: Ավելի վաղ Թուրքիան պատրաստակամություն էր հայտնել աջակցելու Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարի ծրագրերին, բայց հրաժարվել էր այդ գործունեության կենտրոնում լինելուց: Առավելագույնը, ինչի պատրաստ է գնալ երկիրը, հետախուզական տվյալների տրամադրումն է, որոշակի լոգիստիկ առաջադրանքների կատարումը և սահմանի ամրապնդումը: Այս զգուշավորությունը բացատրվում է Անկարայի մտավախությամբ՝ Մոսուլում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության՝ խմբավորման կողմից գերված 49 աշխատակիցների կյանքի համար, որոնց կարող են սպանել գրոհայինները, եթե երկիրն ակտիվ դեր խաղա ռազմական գործողության մեջ: Հնարավոր է՝ հենց այս պատճառով Թուրքիան չի ստորագրել հռչակագիրը Ջիդայում:
Սեպտեմբերի 12-ին Անկարա կժամանի ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, որը, ինչպես սպասվում է, տեղի ղեկավարության հետ կքննարկի «Իսլամական պետության» դեմ պայքարի ծրագրերն ու այդ գործունեությանը Թուրքիայի մասնակցության տարբերակները:

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ