Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ-Բելառուս հարաբերությունները վերականգնվում են

ԱՄՆ-Բելառուս հարաբերությունները վերականգնվում են
12.09.2014 | 13:56

Մինսկում է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության, Պենտագոնի և պետական դեպարտամենտի ներկայացուցիչների պատվիրակությունը: Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Բելառուսի պետական կառույցներում: Քննարկվել են ԱՄՆ-ի և Բելառուսի միջև հարաբերությունները վերականգնելու և զարգացնելու հնարավորությունները: ԱՄՆ-ի պատվիրակները մտադիր են հանդիպել նաև բելառուսական ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Ավելի վաղ, Ղազախստան էր այցելել ամերիկացի կոնգրեսականների խումբը, որը քննարկել էր Աստանայի հետ հարաբերությունների խնդիրը: Նրանց ընդունել էր Նազարբաևը:

Դիտվել է՝ 1009

Մեկնաբանություններ