Չինաստանն ու Ռուսաստանը մտադիր են Ճապոնական ծովի ռուսական ափերին կառուցել հյուսիսային Ասիայի ամենամեծ նավահանգիստներից մեկը` ի նշան գերտերությունների աճող դաշինքի: Business Insider-ը գրում է, որ նավահանգիստը 60 մլն տոննա բեռնատարողություն կունենա, որը կարող է համեմատվել Մեծ Բրիտանիայի ամենամեծ «Իմինգհեմ» նավահանգստի կամ Ֆրանսիայի «Լե Հավրի» հետ: Նոր նավահանգիստը կտեղակայվի արևելյան Ռուսաստանում` Չինաստանի սահմանից 18 կմ հեռավորության վրա: Տարածաշրջանը նաև բավականին մոտ է Հյուսիսային Կորեային:
Չին և ռուս առաջնորդները նավահանգստի կառուցման մասին գործարքը կնքել են մայիսին՝ Շանհայում կայացած «Ասիայի համագործակցության և վստահության միջոցների խորհրդակցություն» կոնֆերանսի ժամանակ: