Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Իսլամական պետության» անդամների թիվը տատանվում է 20000- 31500-ի միջև

«Իսլամական պետության» անդամների թիվը տատանվում է 20000- 31500-ի միջև
12.09.2014 | 14:01

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական գործակալության համաձայն՝ Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների թիվը տատանվում է 20000-31500-ի միջև՝ գրում է Daily Mail-ը: Նախկինում կարծում էին, որ խմբավորման անդամների թիվը հասնում է 10000-ի:
Բացի այդ, ԿՀԳ-ն կանխատեսում էր, որ ԱՄՆ-ից ժամանած ահաբեկիչների թիվը 1000 է, իրականում 2000 է: Արևմուտքից և ամբողջ աշխարհի մոտ 80 երկրներից ժամանած ահաբեկիչների թիվը 15000 է: ԿՀԳ-ի մամուլի խոսնակ Թոդ Իբիցը նշել է, որ այդ թվերը կարևոր նշանակություն ունեն հակառակորդի ուժի և կարողությունների գնահատման հարցում:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ