Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հեֆեռն․ «ԱՄՆ-ը լավատեղյակ է Սիրիայի հայերի և մյուս քրիստոնյաների խնդիրներին»

Հեֆեռն․ «ԱՄՆ-ը լավատեղյակ է Սիրիայի հայերի և մյուս քրիստոնյաների խնդիրներին»
12.09.2014 | 14:23

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնն ասել է, որ Վաշինգտոնը քաջատեղյակ է Սիրիայում բնակվող հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների հիմնախնդիրներին:
ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունից հետո, թե ԱՄՆ-ը պատրաստ է հարվածներ հասցնելու «Իսլամական պետություն» խմբավորմանը Իրաքում ու Սիրիայում, լրագրողները հետաքրքրվել են, թե հնարավո՞ր է՝ ահաբեկիչներին ուղղված հարվածների հետևանքով Սիրիայից հայերի արտագաղթի նոր ալիք սկսվի։
«Կարող եմ ասել, որ այս հարցը քննարկել ենք Հայաստանի կառավարության հետ: Վաշինգտոնը քաջատեղյակ է Սիրիայում հայ և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ներկայության ու խնդիրների մասին»,- ասել է դեսպանը։

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ