«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Մալայզիային, որ շատ վճռական դիրքորոշում ունի ԼՂ հարցում, մշտապես պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լրագրողներին՝ Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող Մալայզիայի վարչապետ Մոհամադ Նաջիբ Տուն Աբդուլ Ռազակի հետ հանդիպումից հետո:
«Ցավոք, երկար տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղը և նրան հարակից յոթ շրջանները գտնվում են հայերի օկուպացիայի տակ: Հայաստանը բացահայտ խախտում է միջազգային իրավունքի նորմերը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է չորս բանաձև, որոնք Հայաստանից պահանջում են անհապաղ և անվերապահ ազատել մեր հողերը: Սակայն Հայաստանն անտեսում է դա: Մեր հողերի 20 տոկոսը գտնվում է օկուպացիայի տակ: Հայերն ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ զտումներ են կատարել: Այստեղ կցանկանայի նշել Խոջալուի ցեղասպանությունը: Գոյություն ունի հարյուրավոր անմեղ մարդկանց ոչնչացման փաստ: Ոչնչացվել են մեր մզկիթներն ու գերեզմանատները: Դրան ոչ մի արդարացում չի կարող լինել, դա վանդալիզմ է»,-ասել է Ալիևը: Վերջինս նշել է, թե Ադրբեջանը ԼՂ հարցը «մշտական» ուշադրության տակ է պահում և «հակամարտությունը պետք է շատ արագ լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»: