Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սարկոզին բողոքարկել է իրեն առաջադրված մեղադրանքները

Սարկոզին բողոքարկել է իրեն առաջադրված մեղադրանքները
13.09.2014 | 13:33

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին և նրա փաստաբան Տիերի Հերցոգը բողոքարկման դիմում են ներկայացրել վերաքննիչ դատարան, որով պահանջում են հանել իրենց մեղսագրվող կոռուպցիոն մեղադրանքները:
Հիշեցնենք, որ Սարկոզիին պաշտոնական մեղադրանք է առաջադրված ազդեցության չարաշահման ու կոռուպցիայի մասին: Նրան մեղսագրվում է այն, որ օգտագործել է իր դիրքը փակ ինֆորմացիայի ստացման համար՝ աղմկահարույց «Բետանկուրի գործով»: Հետաքննության վարկածով նա ստիպել է L´Oreal-ի սեփականատեր Լիլիան Բետանկուրին ֆինանսավորել իր նախագահական արշավը: Չնայած մեղադրանքները Սարկոզիի վրայից հանվել էին, այժմ էլ նրան մեղադրում են այն բանի համար, որ նա փորձել է ճնշել դատավորներին և նրանց կաշառք առաջարկել: Մասնավորապես նրանցից մեկին Սարկոզին խոստացել է բարձր պաշտոն Մոնակոյում:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ