Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մոսկվայի կենտրոնում փաստաբան է սպանվել

Մոսկվայի կենտրոնում փաստաբան է սպանվել
13.09.2014 | 13:36

Փաստաբան Տատյանա Ակիմցևան, որը դատարանում ներկայացնում էր ռուսական շոուբիզնեսի մի շարք աստղերի շահերը, սպանվել է Մոսկվայի կենտրոնում ՝ իր վարորդի հետ միասին: Ինչպես հաղորդում է ria.ru-ն, անհայտ անձը հրազենից բազմաթիվ կրակոցներ է արձակել փաստաբան կնոջ և նրա վարորդի վրա և անհետացել: Ակիմցևան և վարորդը տեղում մահացել են:
Ակիմցևան տարբեր ժամանակներում պաշտպանել է ՖիլիպԿիրկորովի, Քրիստինա Օրբակայտեի, գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի շահերը: Հանգուցյալ փաստաբանի գործընկեր Ալեքսանդր Կարաբանովն ասել է, թե Ակիմցևան վերջերս սպասռնալիք էր ստացել՝ կապված իր մասնագիտական գործունեության հետ:

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ