Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռուսաստանը պատժամիջոցների հարցով կդիմի ԱՀԿ-ին

Ռուսաստանը պատժամիջոցների հարցով կդիմի ԱՀԿ-ին
13.09.2014 | 13:39

Ռուսաստանը կդիմի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ կապված ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևը: Նրա խոսքով՝ հարցերը կձևակերպվեն «առավելագույնս փաստարկված և հիմնավորված»: Նախարարը նաև նշել է, թե հնարավոր է Ռուսաստանը սահմանափակումներ մտցնի ԱՄՆ-ից և ԵՄ երկրներից նավթաքիմիական և մեքենաշինական ապրանքների ներմուծման համար: «Դա, նախ և առաջ, վերաբերում է ողջ արդյունաբերական արտադրանքին, ավտոմեքենաներին, այլ տեխնիկայի, օրինակ՝ կոմպրեսորներ, սառնարաններ»,-ասել է ՈՒլյուկաևը:

Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ