Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բասկերի խորհրդարանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը

Բասկերի խորհրդարանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը
13.09.2014 | 13:40

Սեպտեմբերի 12-ին բասկերի խորհրդարանի ընդունած փաստաթուղթը խրախուսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ժողովրդավարության սկզբունքներին հավատարմությունը, անկախ ստեղծված բարդ իրավիճակից: Այն նշում է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ընտրելու սեփական ապագան, մասնավորապես իր ինքնորոշումը, որն առանցքային տարր է հակամարտության կարգավորման ցանկացած բանակցային գործընթացի համար: Ի վերջո, այսօր ընդունած փաստաթուղթը շեշտում է Լեռնային Ղարաբաղի մասնակցության կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի հակամարտության կարգավորմանը նվիրված բանակցություններին:
Այս կապակցությամբ, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության աջակցությամբ, ԼՂ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մեկնել է բասկերի երկիր, որտեղ կատարել է պաշտոնական այցեր, հանդիպել բասկերի խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, օրենսդիր մարմնի ղեկավար տիկին Բակարտխո Տեջերիա Օտերմինին, գերատեսչական և գլխավոր տեղական իշխանություններին, նաև տարածաշրջանով հետաքրքրված կազմակերպություններին:
«ՈՒրախ եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդավար կառավարության ճանաչման համար և ողջունում եմ ԵՄ օրենսդրությանը համապատասխանելուն միտված ջանքերը: ԼՂ հանրությունը պետք է հպարտ լինի, որ եվրոպական տարածքում ժողովրդավարության հանձնառությունը, որպես անքակտելի մաս, ճանաչվել է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ԵՄ-ում», - նշել է ՀԵԲ տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան:

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ