ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը նշել է, որ ռուսական տնտեսության վրա անմիջական ազդեցությանը զուգահեռ պատժամիջոցները կունենան երկարաժամկետ ազդեցություն: Հարֆը ասել է, որ եթե Ռուսաստանը հավատարիմ մնա Մինսկի համաձայնագրի 12 կետերին, Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցները կարող են վերանայվել:
ԱՄՆ-ը նախօրեին նոր պատժամիջոցներ է հայտարարել Ռուսաստանի նկատմամբ, որոնք տարածվում են Газпром, ЛУКОЙЛ, Транснефть, Роснефть, Газпром нефть և Сургутнефтегаз ընկերությունների և Сбербанк, Банк Москвы, Газпромбанк, Россельхозбанк, Внешэкономбанк, ВТБ բանկերի նկատմամբ: