Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Չեխիայի վարչապետը դեմ է ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին

Չեխիայի վարչապետը դեմ է ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին
14.09.2014 | 11:41

Պատժամիջոցները կվատացնեն տնտեսական իրավիճակը Ռուսաստանում, սակայն դրանք չեն ազդի Ռուսաստանի՝ ՈՒկրաինայի նկատմամբ քաղաքական վարքագծի վրա: Այս մասին հայտարարել է Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան: «Ես համոզված եմ, որ տնտեսական պատժամիջոցների էսկալացիան պրոբլեմների լուծում չէ: Իհարկե, դրանք կվատթարացնեն Ռուսաստանի տնտեսական վիճակը, սակայն ազդեցություն չեն ունենա ՈՒկրաինայի նկատմամբ Ռուսաստանի քաղաքական վարքագծի վրա»,-ասել է Սոբոտկան: Վերջինս նշել է, թե խնդրի լուծումը հնարավոր է հետևողական քաղաքական երկխոսության միջոցով:

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ