ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Կահիրե ՝ աջակցություն փնտրելու «Իսլամական պետություն» հռչակած ծայրահեղ խմբավորումների դեմ պայքարում:
Եգիպտոսը Քերիի մեկշաբաթյա այցերի վերջին կետն է. նա արդեն բանակցել է Իրաքում, Հորդանանում, Սաուդյան Արաբիայում և Թուրքիայում:
Սեպտեմբերի 12-ին Անկարայում Քերին ասել էր, թե համոզված է, որ իսլամիստ ծայրահեղականների դեմ լայն կոալիցիա կձևավորվի: