Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռուսաստանը հետաքրքրված չէ «երկրորդ Մերձդնեստրի» ստեղծմամբ

Ռուսաստանը հետաքրքրված չէ «երկրորդ Մերձդնեստրի» ստեղծմամբ
14.09.2014 | 12:08

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ բոլոր հայտարարությունները «հիմարություն» են, այդ թվում՝ ՈՒկրաինայի արևելքում «բուֆերային գոտի» ստեղծելու Ռուսաստանի մտադրության մասին հայտարարությունը: Բուֆերային գոտու առնչությամբ նա ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ, ինչպես ասում են, «երկրորդ Մերձդնեստրի» ստեղծմամբ։
Լավրովը կարծում է, որ դա կարող էր հորինել միայն «բորբոքված ուղեղը», այն էլ՝ մարդկանց հիմարացնելու նպատակով: Բուն Մերձդնեստրի հարցով Լավրովը ևս հերքել է մեղադրանքները, թե Ռուսաստանն է խափանել հարցի խաղաղ կարգավորումը: Սակայն միաժամանակ նա ակնարկել է, որ Մերձդնեստրի ներկա կարգավիճակը ձեռնտու է Մոսկվային:

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ