ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ելույթ է ունեցել Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպմանը, որին մասնակցում են ուկրաինացի և Արևմուտքի քաղաքական գործիչներ ու գործարարներ: Վարչապետը կոշտ հայտարարություններ է արել Ռուսաստանի իշխանությունների հասցեին:
Նրա կարծիքով՝ Պուտինի վերջնական նպատակն է գրավել ամբողջ ՈՒկրաինան: Պուտինը չի կարողանում համակերպվել, որ ՈՒկրաինան եվրոպական մեծ համայնքի մաս է դառնալու: Դրանից բացի՝ Պուտինը ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը:
Յացենյուկը նկատել է, որ այս համատեքստում ՈՒկրաինան պաշտպանելու միակ հնարավորությունը ՆԱՏՕ-ին միանալն է: