Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռուսաստանն անպատասխան չի թողնի Արևմուտքի պատժամիջոցները

Ռուսաստանն անպատասխան չի թողնի Արևմուտքի պատժամիջոցները
15.09.2014 | 13:45

ՌԴ խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն տարակուսանքով է ընդունել Արևմուտքի նոր պատժամիջոցները: «Ինչպես իրեն հարգող ցանկացած երկիր, մենք, իհարկե, չենք կարող անպատասխան թողնել, բայց ես կարծում եմ, որ մեր պատասխանը պետք է լինի հանգիստ, կշռադատված, իսկ առաջին հերթին` ուղղված ազգային տնտեսության և շահերի պաշտպանությանը»,- ասել է Մատվիենկոն: Նրա խոսքով՝ պատժամիջոցները երբեք արդյունավետ չեն եղել: «Բոլորին հայտնի է, որ Ռուսաստանի հետ սպառնալիքներով խոսելն անիմաստ է և ոչ արդյունավետ»,- ընդգծել է խորհրդարանի վերին պալատի խոսնակը:

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ