Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ելիզավետան կմնա Շոտլանդիայի թագուհի նաև Մեծ Բրիտանիայից անջատվելու դեպքում

Ելիզավետան կմնա Շոտլանդիայի թագուհի նաև Մեծ Բրիտանիայից անջատվելու դեպքում
15.09.2014 | 13:50

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդը հուսով է, որ Շոտլանդիայի հանրաքվեում քվեարկողները «հանգամանալից կմտածեն ապագայի մասին»,-գրել է The Guardian-ը: Ելիզավետան կմնա Շոտլանդիայի թագուհի նաև Մեծ Բրիտանիայից անջատվելու դեպքում՝ նկատել է նա երկրպագուների հետ հանդիպման ժամանակ, երբ ներկաներից մեկը կատակել է, որ առաջիկա հանրաքվեի մասին պետք չէ խոսել: Բուկինգհեմյան պալատում թագուհու մասնավոր զրույցները չեն մեկնաբանում: «Մենք հիշեցնում ենք՝ ինչ է ասել թագուհին միշտ՝ նա կպահպանի իր սահմանադրական անկողմնակալությունը,- մեջբերել է The Guardian-ը:- Թագուհին միշտ ասել է, որ հանրաքվեում ինչ վճիռ կընդունեն, Շոտլանդիայի բնակիչների գործն է»:
Հանրաքվեն նշանակված է սեպտեմբերի 18-ին: Եթե մեծամասնությունը քվեարկի անկախության օգտին, 2016-ի մարտի 24-ին Շոտլանդիան դուրս կգա Մեծ Բրիտանիայի կազմից:

Դիտվել է՝ 1143

Մեկնաբանություններ