ՈՒզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ասել է, որ կորցրել է կողմնորոշումը: Քարիմովն ընդունել է, որ Ռուսաստանն իր երկրի համար դաշնակից է ու ռազմավարական գործընկեր և Պուտինի հետ հանդիպումներն իրեն քաղաքական ճիշտ կողմնորոշման հիմք են տալիս: Հանդիպման սղագրության մեջ Իսլամ Քարիմովը տարբեր համադրումներով մի քանի անգամ կրկնել է կողմնորոշումը կորցնելու իր թեզը՝ գրում է РИА Новости-ն: