Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Իսլամական պետության» հարցով կոնֆերանս Փարիզում

«Իսլամական պետության» հարցով կոնֆերանս Փարիզում
15.09.2014 | 14:04

Այսօր Փարիզում մեկնարկում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարցով միջազգային կոնֆերանսը։ Կոնֆերանսում 26 երկրներ ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաները քննարկելու են խմբավորման դեմ պայքարելու տարբերակները։

Հանդիպմանը մասնակցելու է նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին, ով նոր է վերադարձել մերձավորարևելյան շրջագայությունից, որտեղ նա «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար դաշնակիցներ էր փնտրում։

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ