Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ուկրաինայի նախագահը խորհրդարան է մտցրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը

Ուկրաինայի նախագահը խորհրդարան է մտցրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը
15.09.2014 | 19:06

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն Ռադայի քննարկմանն է ներկայացրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը: Փաստաթուղթն արդեն խորհրդարանի կայքում է: Հունիսի վերջին Ուկրաինան և Եվրամիությունը ստորագրել էին համաձայնագրի տնտեսական հատվածը, քաղաքական հատվածը երկրի նոր իշխանությունները ստորագրել էին մարտին՝ փետրվարյան հեղափոխությունից հետո: Փաստաթղթերն ուժի մեջ մտնելու համար պետք է վավերացվեն ԵՄ երկրների խորհրդարանների և Եվրախորհրդարանի կողմից:
Եվրախորհրդարանը կարող է վավերացնել համաձայնագիրը սեպտեմբերի 15-18-ի նստաշրջանում:

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ