ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարևորել են ՈՒկրաինայում հրադադարի պահպանումը և զինադադարի մոնիթորինգի անցկացումը ԵԱՀԿ կողմից: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Հեռախոսազրույցի ժամանակ, որը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ, Պուտինը և Մերկելը կարծիքներ են փոխանակել ԵՄ երկրներ ռուսական գազի մատակարարման ապահովման իրավիճակի վերաբերյալ և պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները եռակողմ ձևաչափով:
Երկու երկրների ղեկավարները դրական են գնահատել սեպտեմբերի 12-ին կայացած Ռուսաստան-ԵՄ-ՈՒկրաինա նախարարների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ մինչև 2016-ի հունվարի 1-ը ՈՒկրաինայի և ԵՄ միջև Ասոցացման համաձայնագրի իրականացման հետաձգման մասին: Բացի այդ, Պուտինի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ հեռախոսազրույցի ընթացքում նույնպես քննարկվել են այդ հարցերը: