Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Խաղաղության էջի թուրքական ըմբռնումը

Խաղաղության էջի թուրքական ըմբռնումը
16.09.2014 | 13:06

«Դեյլի Սաբահ»-ը գրել է Թուրքիայի նոր կառավարության ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքիրի Լիսաբոնում՝ հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձի մասին՝ վերջին ամիսներին արձանագրված լավատեսության ֆոնի վրա: Նրա խոսքով՝ Թուրքիան քայլեր է կատարել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար: Կողմերը պետք է միասին ապրեն՝ խուսափելով հիշեցնել անցյալի իրադարձությունները: Բոզքիրն ընդգծել է Ռեջեփ Էրդողանի ապրիլի 24-ի ուղերձի կարևորությունը: «Այդ նամակով մենք ցույց տվեցինք, որ նոր էջ ենք բացում, սիրտ խոցող իրադարձություններից հետո խաղաղության էջ ենք բացում: Եթե մյուս կողմն ընդունի մեր ձեռքը, մենք կարող ենք նոր էջ բացել: Ատելով ու սպանելով միմյանց՝ հնարավոր չէ միասին առաջ քայլել դեպի աշխարհի ապագան»,- ասել է նա։
Նա ասել է, թե լիահույս է երկու երկրների ապագայի համար, և որ կողմերը շուտափույթ պետք է հանդուրժողականություն ցուցաբերեն: «Այս պահից իսկ բոլորը պետք է խաղաղ ապրեն և անցյալում թողնեն անցած իրադարձությունները: Մենք՝ որպես Թուրքիայի Հանրապետություն, մեր քայլն արել ենք»:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ