Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ադրբեջանը բողոքի նոտա է հղելու Իսպանիայի իշխանություններին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղելու Իսպանիայի իշխանություններին
16.09.2014 | 13:10

Բասկերի երկրի խորհրդարանն ընդունել է բանաձև, որում ընդգծում է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և հակամարտության կարգավորման միակ հիմքը այդ ժողովրդավարական իրավունքի իրականացումն է: Բանաձևում նշվում է, որ ԼՂ իշխանությունները պետք է մասնակցեն բոլոր քննարկումներին, որոնք վճռորոշ կլինեն երկրի ապագայի համար:
Բասկերի երկրի լրատվամիջոցները Լեռնային Ղարաբաղը, որի անկախությունը անցած շաբաթ ճանաչել է երկրի Գիպուզկոա նահանգը, ներկայացնում են այսպես․ «Կովկասյան տարածաշրջանում գտնվող հայերով բնակեցված մի փոքրիկ երկիր, որն ունի լրջագույն դժվարություններ անկախության և ճանաչման հասնելու ճանապարհին»: Ղարաբաղում այս իրադարձությունը որակում են որպես ԵՄ տարածքային խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման փաստ:
«Թրենդ» գործակալության տեղեկացմամբ՝ Իսպանիայում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, թե բողոքի նոտա է ուղարկելու Իսպանիայի իշխանություններին՝ Բասկերի երկրի կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելու առնչությամբ:
«Դեսպանությունը Բասկերի երկրի առաջնորդների հետ հանդիպում է պահանջել՝ բացատրություններ ստանալու նպատակով: Հանդիպման ժամկետները չեն հստակեցվել»,- դեսպան Ալթայ Էֆենդիևի խոսքերն է մեջբերել ադրբեջանական գործակալությունը:
Այս օրերին Գիպուզկոա նահանգում է գտնվում Լեռնային Ղարաբաղի պաշտոնական պատվիրակությունը՝ արտգործնախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ: Նահանգային իշխանությունների կողմից պատվիրակությունն արժանացել է ամենաբարձր մակարդակով ընդունելության, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ համագործակցության վերաբերյալ:

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ