Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մերկելը անհրաժեշտ է համարում ռուսական զորքերն ՈՒկրաինայից դուրս բերելը

Մերկելը անհրաժեշտ է համարում ռուսական զորքերն ՈՒկրաինայից դուրս բերելը
16.09.2014 | 13:17

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում կարծիքներ են փոխանակել ուկրաինական հակամարտության վերաբերյալ՝ գրում է Deutsche Welle-ն։ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը ասել է, որ Անգելա Մերկելը «հակամարտության կայուն կարգավորման» համար վճռորոշ նշանակություն է տալիս ռուսական զորքերի դուրսբերմանն ՈՒկրաինայի տարածքից, հրադադարի պահպանմանը, ռուս-ուկրաինական սահմանների անվտանգության ապահովմանը։ Կրեմլի մամուլի ծառայությունից փոխանցել են, որ կանցլերը և նախագահը դրական գնահատական են տվել ԵՄ-ի և ՈՒկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի իրականացման հետաձգման պայմանավորվածությանը, որ կայացվել է սեպտեմբերի 12-ին ԵՄ-ՈՒկրաինա-ՌԴ նախարարների մակարդակով հանդիպման ընթացքում։

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ